«Տաշիրի» այցերը՝ «մշտական 300 հոգանոց կազմով». լուսանկար Գավառից

Մեր բաժանորդները Գավառ քաղաքից ուղարկել են «Տաշիրի» ավտոբուսների լուսանկարներ։ Ինչպես Աբովյան և այլ բնակավայրեր այցելությունների ժամանակ, «Տաշիրը» իր հետ բերում է մոտ 300 հոգուց բաղկացած «մշտական կազմ», որպեսզի նրանք հետևեն Նարեկ Կարապետյանին և ստեղծեն զանգվածայնության տպավորություն։ Այս մասին գրում է @bagramyan26-ը:


 Որոշ տվյալներով՝ յուրաքանչյուր մասնակցի վճարում են օրական 10-20 հազար դրամ՝ կախված նրանից, թե քանի ժամ են ներգրավվում։ Հետաքրքիր է նաև այս մշտական խմբի կազմը։ Մոտ 90%-ը միջին և ավագ տարիքի տղամարդիկ են, որոնց, ըստ Գավառ բնակիչների, նրանք պարզապես չեն ճանաչում։