Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Բյուրեղավանի «Արև մանկապարտեզ նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ որոշ նորմեր: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:


 

Ի մասնավորի՝

- հատակները չեն ունեցել հարթ մակերես, նորոգ չեն եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,

- խոհանոցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:

 


Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է:


 

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար վերահսկող կառույցը սահմանել է վերջնաժամկետ: