Իրանի դեսպանը ցավակցական ուղերձ է հղել իրանահայ Հովհաննես Սիմոնյանի զոհվելու կապակցությամբ

Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին ցավակցական ուղերձ է հղել Սպահանում ամերիկա-իսրայելական ռմբակոծության հետևանքով իրանահայ Հովհաննես Սիմոնյանի զոհվելու կապակցությամբ։ Նա, մասնավորապես, նշել է. «Սիրված իրանահայ Հովհաննես Սիմոնյանը նահատակվեց Սպահանում՝ ոճրագործ ԱՄՆ-ի և  Իսրայելի դաժան հարձակման հետևանքով։


Նահատակ Հովհաննես Սիմոնյանի ընտանիքի հարգելի՛ անդամներ,

Մեր հարգելի հա՛յ հայրենակիցներ,



ԱՄՆ-ի և Իսրայելի ահաբեկչական հարձակումների արդյունքում սիրելի հայրենակցի զոհվելու մասին լուրը խորը ցնցում էր մեզ համար: Պատվարժան իրանահայ համայնքն, այլ իրանցիների հետ ուս ուսի տված, միշտ կանգնած է եղել հայրենի հողի, պատվի ու արժանապատվության պաշտպանություն առաջին գծում և հայրենիքի համար զոհաբերել է իր զավակներին։


Սիրելի նահատակ Հովհաննես Սիմոնյանի հոգու համար Բարձրյալ Տիրոջից հայցում եմ երկնային արքայություն, իսկ ձեզ և բոլոր հարազատներին՝ համբերություն և հոգևոր սփոփանք»։