Իրանում ռեժիմի փոփոխություն արդեն տեղի է ունեցել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանում ամերիկյան գործողությունների արդյունքում արդեն տեղի է ունեցել ռեժիմի փոփոխություն։ Նրա խոսքով՝ նախկին իշխանությունը «ոչնչացված է», իսկ ներկայում ԱՄՆ-ն գործ ունի «այլ և ավելի ողջամիտ» մարդկանց հետ։


Թրամփը չի հստակեցրել, թե կոնկրետ ում մասին է խոսքը, սակայն նշել է, որ Իրանի նոր առաջնորդները տարբերվում են նախկիններից։ Նա նաև ակնարկել է, թե Մոջթաբա Խամենեիը կարող է մահացած կամ ծանր վիրավորված լինել։


Ավելի վաղ Թրամփը բազմիցս հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են բանակցությունները։