Դեսպան Մկրտչյանը DISQO-ի տեխնիկական տնօրենին է ներկայացրել տեխնոլոգիական ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել հաճախորդների փորձառության (CX) հետազոտական հարթակ հանդիսացող DISQO ընկերության համահիմնադիր և տեխնիկական տնօրեն Դրյու Կուտչարյանի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։


 

Դեսպանը ներկայացրել է ԱՄՆ-ի հետ վերջերս ստորագրված համագործակցության փաստաթղթերը, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները, որոնք կարող են նպաստել ընկերության գործունեության ընդլայնմանը Հայաստանում, որտեղ 2018 թվականից գործում է ընկերության հիմնական ինժեներական և տեխնոլոգիական գրասենյակներից մեկը։


 

Հանդիպմանը մասնակցել է նաև DISQO ընկերության ներդրող, գործարար Արտակ Դալդումյանը։