Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ասորական համայնքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթով։


«Հայաստանի Հանրապետության ասորական համայնքի հարգելի ներկայացուցիչներ,


Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առիթով։


Այս տոնը խորհրդանշում է բնության զարթոնքն ու պտղաբերությունը և ցանկանում եմ, որ այն ՀՀ քաղաքացի ասորիներին բերի ուրախություն, սեր և երջանկություն:


Թող գալիք տարին ձեզ համար լինի արդյունավետ ձեռնարկների, հաջողությունների, լիության և բարեկեցության տարի:


Հայաստանի Հանրապետության ասորական համայնքի սիրելի ներկայացուցիչներ,


Նաև ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ձեր աշխատանքով մեր պետության զարգացմանն ուղղված ձեր ջանքերի, աշխատանքի և արարման համար։


Շնորհավոր Հաբ-Նիսան»,- ասված է ուղերձում։