Երևանի Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի հետ տեղի ունեցած միջադեպի հետևանքով երեք անձ ձերբակալվել էր, թեև երկուսին հարցազրույցից հետո արդեն ազատ էին արձակել, սակայն նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք Հովհաննես Թումանյանի անվան ազգային
տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ։
«Ես բացարձակապես չեմ ուզում տալ որևէ բարոյական կամ քաղաքական
գնահատական։ Կարծում եմ, որ ամենակարևորը՝
ճիշտ
իրավական գնահատական կլինի։ Պետք
է պարզապես հասկանալ մի շատ պարզ բան. երբ տեղի
է ունենում որևէ հարձակում պետական պաշտոնյայի վրա, առավել ևս՝ երկրի ղեկավարի վրա, անկախ նրանից՝ համակրանք կա, թե չկա, կիսում ես
հայացքները, կիսում ես կուսակցական մոտեցումները և այլն, դա հարձակում է երկրի վրա։ Եվ դա ծանր պետական հանցագործություն է»,- ասաց Ռուբեն
Բաբայանը։
Նա նշեց, որ արդեն առիթ ունեցել է մի անգամ ասելու, որ թիկնապահը պաշտպանում է մարմինը, դա շատ կարևոր է, որովհետև մեզ մոտ հաճախակի պետական այրերի թիկնապահի
գործառույթները խառնում են գողական հեղինակությունների թիկնապահների հետ, որոնք պաշտպանում
են արժանապատվությունը կամ իրենց լեզվով ասած՝ թասիբը։
«Եվ մենք նաև մեր պատմության ընթացքում նման օրինակներ ունեցել ենք, երբ այդ թասիբ պաշտպանող թիկնապահները
պարզապես խոսքի համար կարող են մարդուն սպանել։ Ես կարծում եմ՝ շատ խիստ պետք է լինի
իրավական համակարգը։ Բայց ինձ անհանգստացնում
է ևս մի շատ կարևոր բան. երկրի ղեկավարների
կյանքն իրենց սեփականությունը չի։ Եվ այդ կյանքի անվտանգությունն ու
պահպանությունը
նաև շատ բանով կապված են
այն բանի հետ, թե ինչպես է աշխատում այդ անվտանգության համակարգը։
Որոշակի բաներ երևի կարելի է արգելել պետական պաշտոնյաներին, որովհետև անվտանգությունն
առաջնահերթ է։ Մենք ունենք շատ ցավալի փորձ՝
նկատի
ունեմ հայտնի ահաբեկչությունը ԱԺ-ում»,- հավելեց
Ռուբեն Բաբայանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան