«էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «էլ Գարդեն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք․ Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 8):



Տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ այստեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից: