Կրեմլում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Կրեմլում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։


Երկկողմ հարաբերությունների և տնտեսական համագործակցության մասին հարցեր են քննարկվել։


Ինչպես հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ռուս-հայական բանակցություններից հետո երկու առաջնորդները կշարունակեն իրենց անձնական քննարկումները աշխատանքային նախաճաշի ընթացքում։


Կրեմլի տեղեկություններով, երկրների առաջնորդները կանդրադառնան ռուս-հայական ռազմավարական գործընկերության հեռանկարներին, եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերին։