«ՀՀ Սահմանադրությամբ՝ ՌԴ անձնագիր ունեցող անձինք չեն կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ վարչապետի թեկնածու». Փաշինյանը՝ Պուտինին

ՀՀ վարչապետ Նիկոլ ՓաշինյանըՌուսաստանի նախագահ ՎլադիմիրՊուտինի հետ հանդիպմանըհայտարարել է, որ Հայաստանիբանտերում չկանքաղբանտարկյալներ։



Այսպես է նա արձագանքելՌուսաստանի առաջնորդի այնդիտարկմանը, որ Հայաստանիներքաղաքական գործընթացների որոշմասնակիցներ գտնվում ենազատազրկման վայրերում՝ չնայածայն բանին, որ ռուսական անձնագրերունեն։



Վարչապետը վստահեցրել է, որՀայաստանում գործում էժողովրդավարական համակարգ, և շատերը «նույնիսկ բողոքում են, որչափազանց շատ է ժողովրդավարությունը»։ 


Նա հայտարարել է նաև Հայաստանումազատ սոցիալական ցանցերիառկայության մասին՝ հավելելով, որերկրում որևէ սահմանափակում չկա։


Ինչ վերաբերում է ընտրություններինմասնակցությանը, Նիկոլ Փաշինյանընշել է, որ խորհրդարանականընտրությունների արդյունքներովպետք է ընտրվի նաև վարչապետ։ Այսընտրություններին կարող ենմասնակցել միայն հայկականանձնագիր ունեցող քաղաքացիները։


«ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ռուսական անձնագիր ունեցող անձինքչեն կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չէլ վարչապետի թեկնածուներ»,-հայտարարել է ՀՀ վարչապետը։

Միաժամանակ, վարչապետըվստահեցրել է, որ հայ-ռուսականհարաբերությունները դինամիկկզարգանան երկրումխորհրդարանական ընտրություններիցհետո։