Այսօր ՌԴ-ում տեղի ունեցածն եմ նայում, ու մի բան հիշեցի․ Կոտոլյան

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է արտերկրում բնակվող որոշ անձանց կողմից ՀՀ վարչապետի հասցեին հնչող մեղադրանքներին՝ զուգահեռներ անցկացնելով 2013 թվականի իրադարձությունների հետ, երբ Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին անվանել էր կոռուպցիոներ և խաղամոլ.


«Հայաստանում շատերը, որոնց համար դա պարզ էր, չողջունեցին այդ քայլը, նաև ընդդիմադիր քաղհասարակությունը, քանի որ կարծում էին՝ դա պետության իմիջի հարցն էր։ Այսինքն՝ նույնիսկ իրականության բարձրաձայնումը դրսում համարվեց անընդունելի», - գրել է Կոտոլյանը


Խոսելով ներկայիս քննադատների մասին՝ Կոտոլյանն ընդգծել է նրանց կապի բացակայությունը Հայաստանի հետ և երկակի ստանդարտները.


«Մի մարդ, որը ոչ միայն Հայաստանի քաղաքական կյանքի հետ կապ չունի, անգամ հայերեն նորմալ չի խոսում, իրեն իրավունք է վերապահում Հայաստանի լեգիտիմ ընտրված Վարչապետին անվանել «դավաճան»։ Այդ նույն մարդիկ իրենց ապրած երկրում անգամ հասարակ անցորդին չեն հանդգնի «թարս նայել», բայց ՀՀ վարչապետի վերաբերյալ վայրահաչում են՝ դրանով իսկ վիրավորելով բոլոր այն մարդկանց, որոնք իրենց քվեն են տվել Նիկոլ Փաշինյանին», - գրել է Կոտոլյանը



«Դուք թողել եք այս պետությունը դժվարին պահին, ձեր երեխաներին մեծացնում եք տաքուկ անկյուններում, հետևաբար մեզ՝ մարդկանց, որոնք դժվարությունների միջով անցնելով չլքեցին երկիրը, ինչքան էլ սխալ կամ ճիշտ լինենք, չեք կարող քննադատել»։