ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը Փեփերդայնի Հանրային քաղաքականության դպրոցում անդրադարձել է Երևան–Վաշինգտոն հարաբերությունների զարգացմանը

Մ․ Նահանգներում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը, Փեփերդայնի համալսարանի հրավերով, բանախոսել է Հանրային քաղաքականության դպրոցում (Pepperdine University School of Public Policy)։


 

Հանդիպմանը մասնակցել են համալսարանի փոխնախագահ, Միջազգային հարաբերությունների և քաղաքականության պրոֆեսոր Ջեյ Բրուսթերը, դեկան (Braun Family Dean's Chair) Փիթ Փեթերսոնը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ։


 

Դեսպան Մկրտչյանն անդրադարձել է Երևան–Վաշինգտոն հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի ինքնիշխանության և ժողովրդավարական արժեքների պահպանմանը, ինչպես նաև արդի այլ թեմաների։


 

Հանդիպման ընթացքում դեսպանը պատասխանել է ներկաների հարցերին՝ հնարավորություն ստեղծելով քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։


Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև պրոֆեսոր Կիրոն Սկինները։

 

Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Փեփերդայնի համալսարանում հայ–ամերիկյան օրակարգին առնչվող թեմաներ ներկայացնելու ուղղությամբ։