ԿԳԲ-ի գործակալ Եզրասի եղբայր Կտրիճը Եվրոպական Միությանը «տղա» է բերում Հայաստանի վրա․ Խանդանյան․ լուսանկար

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել․ «ԿԳԲ-ի գործակալ Եզրասի (Կարո) եղբայր Կտրիճը Եվրոպական Միությանը «տղա» է բերում Հայաստանի վրա։ Բա ամոթ չէ՞, բա սա Հայաստանի ներքին գործերին միջամտելու ուղղորդման փորձ չէ՞։


Իսկ ի՞նչ կասեն պայմանական «հայկմամիջանյանները» կամ «գեղամմանուկյանները», որոնք հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ԵՄ-ի կողմից աջակցության հայտարարումը համարում էին «Հայաստանի ներքին գործերին խառնվելու խայտառակ օրինակ»։


Լուսանկարում հատված է Կտրիճ Ներսիսյանի նամակից ուղարկված Եվրոպական խորհրդարանի բոլոր պատգամավորներին»,- գրել է նա։