Ծառուկյանականները տեղավորվում են «Մեր ձևով»-ում. անուններ. բացառիկ

Գագիկ Ծառուկյանի՝ երբեմնի հավատարիմ կուսակիցները որոշել են հետ չմնալ նախկին ՀՀԿ-աններից ու քոչարյանականներից և իրենց աջակցությունը հայտնել Սամվել Կարապետյանին ու ընդգրկվել նրա նորաստեղծ կուսակցության շարքերում:


«Հայկական ժամանակ»-ը ներկայացնում է մի քանի նախկին ԲՀԿ-ականների անուններ, որոնք ժամանակին ակտիվ կերպով աջակցել են Գագիկ Ծառուկյանին:


Այսպիսով՝


Էդգար Ադամյան. նախկին ԲՀԿ-ական է, իսկ այժմ սատարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը:


Արսեն Մելիքյան. նախկին ԲՀԿ-ական է, իսկ այժմ սատարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը:

Սամվել Մելքոնյան. նախկին ԲՀԿ-ական է, իսկ այժմ սատարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը:


Հրանտ Դավթյան. նախկին ԲՀԿ-ական է, իսկ այժմ սատարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը:


Արամ Գրիգորյան. նախկին ԲՀԿ-ական է, իսկ այժմ սատարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը:


Անուշ Դումիկյան. նախկին ԲՀԿ-ական է, իսկ այժմ սատարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը:


Ջանիբեկ Հայրապետյան. եղել է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, այժմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր է: Մեր տեղեկություններով՝ նա Զովունի գյուղում զբաղվում է կուսակցության համար քարոզչությամբ, բնակավայրում ունի որոշակի հեղինակություն:


Արթուր Մհերյանը, որը հայտնի է Բութան կեղծանունով, ԲՀԿ նախկին աջակից է, իսկ այժմ ակտիվ աջակցում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը: Մեզ հասած տեղեկություններով՝ նա, բնակչության շրջանում նախընտրական տարաբնույթ խոստումներ տալով (ֆինանսական և այլ աջակցություն), փորձում է համալրել իրենց համախոհների շարքերը: