Ինքնուրույն կընտրենք, թե մեր պատմության էջերը ում, երբ և ինչպես պատմենք և ինչ արտաքին քաղաքականություն վարենք․ Կարապետյան

Ալեքսեյ Օվերչուկը պատմել է, թե ինչու ենք մենք «մոռացել» Վասպուրական, Փայտակարան և Պարսկահայք նահանգների մասին։ Քանի որ այդպես է անհրաժեշտ եղել Ռուսական կայսրությանը։


Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ շարունակելով. 


«Նա մասնավորապես ասել է. «…տարածաշրջանային հավասարակշռությունը, որը գոյություն ուներ 1828 թվականից, երբ կնքվեց Թուրքմենչայի խաղաղության պայմանագիրը։ Այնուհետև Էրիվանի և Նախիջևանի խանությունների հողերն անցան Ռուսական կայսրությանը, և սահմանը հաստատվեց աշխարհագրական սահմանով՝ Արաքս գետով։ Այդ ժամանակվանից այն եղել է ընդհանուր առմամբ խաղաղ սահման, որն ապահովվել է երկու մեծ հարևանների պայմանավորվածություններով»։


Եթե Ռուսական կայսրությանը անհրաժեշտ չլիներ սա, մենք մինչ այսօր Շահ Աբբասի և առհասարակ պարսկական լծի մասին աջուձախ գրքեր նվիրելիս կլինեինք՝ Իրանի հետ բարեկամական հարաբերությունների փոխարեն, իսկ ոմանք էլ կմղկտային՝ Մաղարդավա՜նքս, քանի որ ինքնության հիմնասյուներից մեկը մնացել է Արաքս գետից հարավ։


Իսկ հիմա մենք ինքնուրույն կընտրենք, թե մեր պատմության բոլոր էջերը ում, երբ և ինչպես պատմենք և ինչ արտաքին քաղաքականություն վարենք։