Ֆիզիկական ներգործություն, վեճ և կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում․ 5 երիտասարդ ձերբակալվել է

Մարտի 17-ի գիշերը՝ ժամը 2-ին, Օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած երիտասարդը հայտնել է, որ մայրաքաղաքի Արգիշտիի փողոցի իրենց շենքի բակում հինգ անձ անհարկի վիճել է իր հետ, հասցրել հարվածներ, վերցրել գետնին ընկած բջջային հեռախոսն ու փախել։


Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ֆիզիկական ներգործության և կողոպուտի հատկանիշներով։


Հինգն էլ ձերբակալվել են, խոստովանել արարքը և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։


Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։