Եզրասը ճնշումներ է գործադրում քահանաների վրա՝ տեղեկություններ կան

Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Արամ քահանա Ասատրյանի հետ զրուցել ենք կիրակի Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի, ինչպես նաև Մոսկվայում տեղի ունեցածի և դրանց արձագանքների մասին։


«Որպես հայ մարդ՝ ես կարծում եմ, որ մեր երկրի մեջ պետք է բացառել բռնությունը՝ մանավանդ եկեղեցու մեջ։ Եկեղեցին այն վայրն է, որտեղ պետք է քաղաքականությունը լռի, և առհասարակ հանդուրժողականությունը և սերը պետք է իշխող լինեն։ Եթե անգամ սերն էլ իշխող չլինի, գոնե պետք է հանդուրժողականությունը իշխող լինի։ Ես իհարկե չեմ ուզում քննադատել այդ երիտասարդներին։ Բայց եկեղեցին այստեղ անելիք ունի, և այս դեպքն ինձ համար օրինակ էր, որ եկեղեցին իսկապես ունի խնդիրներ, խնդիրներ՝ իր ներսում, խնդիրներ՝ հավատացյալին ճշմարիտ կերպով քրիստոնեությունը մատուցելու հարցում։ Եվ ինձ համար դատապարտելի է այս արարքը, որ կատարվեց։ Կապ չունի՝ ում հանդեպ ես անում։ Փառք Աստծու, որ անվտանգության աշխատակիցները գործի անցան, կարողացան վարչապետին պաշտպանել»,- ասաց տեր Արամը։


Նա նկատեց, որ դպիրները, որոնք հագել էին կապա, փարաջա կամ շապիկներ, կողքից նայող մարդիկ պիտի մտածեին, որ այս մարդը եկեղեցու ծառայող է, բայց եկեղեցու ծառայողը երբ արդեն անցնում է փողոց և փողոցում զբաղվում է ըմբշամարտով, ինձ համար, հայ հանրության համար կամ հավատացյալի համար, կամ առհասարակ աշխարհի քրիստոնյաների համար դա շատ անսպասելի երևույթ է։


«Եթե մենք այդ շապիկները հագնում ենք, դա պետք  մեր կերպարի վրա ազդի՝ լինենք ավելի խոնարհ և խաղաղասեր»,- հավելեց տեր Արամը։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան