ՌԴ-ն փետրահան եղած է. Հայաստանի առաջ դրված է 2013թ․-ի սեպտեմբերի 3-ի գործիքակազմը՝ էապես նվաղած

«Հանուն հանրապետության»  կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ Մոսկվան հասկանում է, որ Հայաստանի հասարակության կողմից որևէ համակրանք չկա ՌԴ-ի հետ աֆիլացված որևէ քաղաքական ուժի նկատմամբ: «Մյուս կողմից էլ՝ Ռուսաստանի պատկերացրած շահն ու Հայաստանի ընկալումները Ռուսաստանում այնպիսին են, որ ՌԴ-ն իր համար «փայ» է ակնկալում հետընտրական դասավորությունների մեջ։ Հասկանալով, որ իշխանության մեջ դա հնարավոր չէ, Ռուսաստանը ռեալիզմ է դրևսորում ու դա փորձում է անել ընդդիմության հատվածում»,- Civic.am-ի տաղավարում ասաց նա։


Մեհրաբյանի դիտարկմամբ՝ ՌԴ-ն այժմ ունի այն տրամաբանությունը, որը կար 2021 թվականի ընտրություններից առաջ և հետո: «Պարզապես հիմա  այդ գործիքները ջարդվեցին, ժանգոտեցին, ծակվեցին, հիմա արկղը բացել՝ նոր յուղը վրան գործիք են դեմ տալիս, ասում՝ սա է»,- նկատեց նա։


Մեր զրուցակցի խոսքով՝ շատ կարևոր հանգամանք է նաև այն, որ Պուտինը, լինելով իրավաբան, չէր կարող չիմանալ, որ Սամվել Կարապետյանը չի կարող առաջադրվել ո՛չ որպես պատգամավորի, ո՛չ էլ որպես վարչապետի թեկնածու «Դժվար է պատկերացնել, որ բազմադարյա պետության ղեկավարին կից չկան իրավաբան-կոնսուլտանտներ, որոնք նախապատրաստում են ղեկավարին ինչ-ինչ այցերի ու հանդիպումների, ու Պուտինին հետաքրքրող այս այցի հետ կապված պատշաճ կոնսուլտացիա չեն արել։ Այո՛, պետք  էր դեմոնստրատիվ ցույց տալ, որ ինքը թքած ունի ՀՀ Սահմանադրության վրա, ու ամեն ինչ պետք է լինի խաթրով»։


Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում