ՀՀ սիրելի՛ Քաղաքացի, «Քաղաքացիական պայմանագիր»-ը կատարել է ստանձնած մեծագույն առաքելությունը․ Ձեր՝ Նիկոլ

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է  Ազգային ժողովի 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի նախագիծը։


Նախագծիծտ սկսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձով․


«Հայաստանի Հանրապետության սիրելի՛ Քաղաքացի,


Ձեզ դիմում եմ ես՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանս.


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ձեր աջակցությամբ կատարել է Ձեր առաջ ստանձնած մեծագույն առաքելությունը։


Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, և այսպիսով, Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է։


Հունիսի 7–ին կայանալիք ընտրություններում Ձեզ հետ միասին մենք մի խնդիր ունենք լուծելու․ պետք է տեր կանգնենք Խաղաղությանը, որը նոր է, մանուկ է, դեռևս խոցելի է և մեր ամենօրյա խնամքի կարիքն ունի։


Հունիսի 7–ին գնացե՛ք ընտրական տեղամաս և տե՛ր կանգնեք Խաղաղությանը՝ քվեարկելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։


Ձեր՝ Նիկոլ»։