Վարչապետը հայտնել է՝ ինչ հարցեր են լիագումար նիստում բաց քվեարկության դրվելու ՔՊ կուսակցության արտահերթ համաժողովին

Այսօր տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ արտահերթ համաժողովը:

 


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ առնչությամբ գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում։ 

 

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ արտահերթ Համաժողովի հարգելի պատվիրակներ, այսօրվա մեր լիագումար նիստում բաց քվեարկության են դրվելու հետևյալ հարցերը․

 

1. Հաստատել և ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին առաջադրել Կուսակցության ընտրական ցուցակը՝ համաձայն Հավելված N 1-ի (ցուցակում թեկնածուների դասավորությունը որոշվել է փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով։ Քվեարկության արդյունքները հրապարակված են, իսկ Հավելված 1-ի, այսինքն՝ ընտրական ցուցակի նախագիծը տեղադրված է Կուսակցության պաշտոնական կայքում, «Նորություններ» բաժնում)։


 

2. Որպես կուսակցության ՀՀ վարչապետի թեկնածու հաստատել վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանին (թեկնածունն ընտրվել է փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով․ քվեարկության արդյունքները հրապարակված են)։


 

3. Հաստատել ՀՀ Ազգային ժողովի 2026 թ․ ընտրություններում կուսակցության նախընտրական ծրագիրը՝ համաձայն Հավելված N 2-ի (նախագիծն ընդունվել է վարչության որոշմամբ և տեղադրված է կուսակցության պաշտոնական կայքում, «Նորություններ» բաժնում)։


 

Լիագումար նիստի սկզբում բաց քվեարկությամբ կընտրվեն Համաժողովի նախագահող և քարտուղարներ։

 


Վարչությունը առաջարկել է, համապատասխանաբար, վարչության նախագահի և տեղակալների թեկնածություննները։


 

Մինչ հանդիպում։ Սիրում եմ բոլորիդ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: