«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։
Նշենք, որ այսօր ընթանում է«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովը:
Այն սկսվեց ՀՀ պետական օրհներգի կատարմամբ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց՝ կուսակցության կանոնադրության համաձայն՝ պետք է ընտրեն համաժողովի նախագահող և քարտուղարներ:
Նրա խոսքով՝ վարչությունում քննարկել են և հնչել է առաջարկ՝ վարչության նախագահը լինի նախագահող, իսկ նախագահի տեղակալները՝ քարտուղարներ:
Հարցը դրվեց քվեարկության, որից հետո վարչապետը ներկայացրեց՝ ինչ ընթացակարգով են աշխատելու օրվա ընթացքում:
«Հնչելու են ելույթներ և հընթացս մենք երեք հարց ենք քվեարկության դնելու: Քվեարկությունը լինելու է բաց, ըստ էության, գիտեք, մնացած գործընթացները մենք արդեն երկփուլ քվեարկությամբ որոշումներ կայացրել ենք, հրապարակել ենք, այսօր պետք է վերջնական, դե յուրե հաստատենք մեր իսկ կողմից կայացված որոշումները»,- տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը: