Media.am-ը գրում է. 2026 թվականի փետրվարի 18-ին ստեղծվել են 17 ֆեյսբուքյան էջեր, որոնք համակարգված կերպով հակաքարոզչություն են իրականացնում Հայաստանի իշխանության, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների դեմ և ստեղծում աջակցության իմիտացիա գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի օգտին։
Այս 17 էջերի հրապարակած տեսանյութերը տարածում են հարյուրավոր կեղծ օգտահաշիվներ, որոնցից մոտ 60-ին media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, նույնականացրել է։
Կեղծ էջերը
Ֆեյսբուքյան 17 այդ էջերն են՝ Week/News Armenia, Lurer Aysor, Time News, Yerevan Times, BreakNews Arm, YerevanTimes, Voice.Yerevan, Liberty News Armenia, Tarm News, Hay News, Top News Arm, YVN Pulse, Arm Urban Voice, Armenia Pulse, Live Updates Armenia, Focus on Armenia, ArmeniaNow։

Քարոզչական էջերի ստեղծման օրը
Ուսումնասիրությունից տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք միևնույն անձի կողմից կառավարվող էջերի հետ՝ այն տարբերությամբ, որ անուններն ու գլխավոր նկարները տարբեր են։
Մեկ օրում ստեղծված այս էջերը գրեթե միաժամանակ, րոպեների տարբերությամբ, 12:30 – 12:45-ն ընկած ժամանակահատվածում, հրապարակել են վարչապետի նախկին կնոջ՝ Աննա Հակոբյանի լուսանկարներով տեսանյութ, որում պնդում է արվում, թե Հակոբյանը նախկինում կրում էր 5000 դրամ արժեքով ականջօղեր, իսկ որպես վարչպետի կին նրա ականջօղերի արժեքը հասել է 2.500.000 դրամի։
Հետաքրքիր է, որ էջերը ոչ թե տարածել (share) են առկա տեսանյութը, այլ գրեթե նույն ժամին վերբեռնել են դրանք Ֆեյսբուք։

Աննա Հակոբյանի դեմ արշավը․ ուշադրություն դարձրեք հրապարակման օրվան և ժամին
Էջերի համակարգված երկրորդ արշավը տեղի է ունեցել փետրվարի 19-20-ին։ Վերջիններս տարածել են տեսանյութ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գրքի նկարով։ Ուղեկցող տեքստում ակնարկ է հնչում, թե վարչապետը «սեռական շեղումներ» ունի։
Հրապարակումների զգալի մասը արվել է ուղիղ ժամը 5:43-ին։
Մանրամասները` սկզբանղբյուր կայքում