Շնամարտ կազմակերպելու համար 3 անձ է ձերբակալվել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Շնամարտ կազմակերպելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին 1lurer.am-ին տեղեկացրին քննչական կոմտեից։

 


«2026թ․ ապրիլի 4-ին քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՔՕ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործություն), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն) և 307-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք): 3 անձ ձերբակալվել է»,-հայտնեցին կոմիտեից։