Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էում գրել է.
«Նարեկ Կարապետյանն ասում է՝ ինձ հարցնում են, թե ինչ է արել Սամվել Կարապետյանը 44-օրյա պատերազմի ժամանակ:
Գիտենք՝ կողմերին, այսինքն՝ իր պետությանը՝ Հայաստանին, և Ադրբեջանին կոչ է արել... նստել բանակցությունների սեղանի շուրջ: Իր պետությանը, Կառլ: Դրանից հետո ինչ էլ արած լինի, վերոգրյալը բավարար է, որ այս թեմայով չխոսեք հավիտյան, որովհետև հեչ շահեկան վիճակում չեք հայտնվի»։