Ո՞վ է գրում կալուգացի օլիգարխի անունից տարածվող տեքստերը․ Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Սամվել Կարապետյանի անունից հրապարակվող տեքստերին ու հայտարարություններին։


«Արդեն ակնհայտ և անվիճելի է, որ ռուսաստանցի օլիգարխը իր տեքստերը չի գրում, որովհետև անգրագետ է։ Անգրագետ է այնքան, որ գրած տեքստն էլ տան, չի կարողանալու կարդա, դրա համար էլ չի երևում, իր բերանով չի խոսում։ Բայց այդ դեպքում ո՞վ է գրում նրա տեքստերը։


Տարբերակ ա՝ իսրայելցի գեներալը։


Տարբերակ բ՝ սեքսի նախարարը։


Տարգբերակ գ՝ Ռոբերտ Քոչարյանը։


Տարբերակ դ՝ Կալուգա քաղաքի հարկայինի պետի տեղակալը։


Ի՞նչ եք կարծում, որ տարբերակն է ճիշտ։ Գրեք մեկնաբանություններում»,- ասել է Ռուբինյանը։