Ուկրաինայի հարցով ՌԴ-ի և ԱՄՆ-ի շփումները շարունակվում են ոչ պաշտոնապես և գաղտնի. Լավրով

Ուկրաինայի թեմայով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են, սակայն դրանք կրում են ոչ պաշտոնական և գաղտնի բնույթ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։


Նրա խոսքով՝ երկխոսության վերսկսման հեռանկար երկար ժամանակ չկար, քանի որ ամերիկացի միջնորդները զբաղված էին այլ հարցերով:


«Միջնորդները, ինչպիսին առաջարկեցին լինել մեր ամերիկացի գործընկերները, այժմ զբաղված են այլ գործերով, և քանի որ նրանք արտաքին քաղաքականության բոլոր ուղղությունների համար ունեն միջնորդների մեկ խումբ՝ որոշակի դադար է առաջացել», — ասել է Լավրովը ՏԱՍՍ-ին: 


Նախարարի խոսքով, Ռուսաստանը շարունակում է աշխատել նախագահի կողմից առաջադրված խնդիրների վրա՝ ապահովելով ռազմական հատուկ գործողության դիվանագիտական բաղադրիչը: