Նրա հետ ոչ մի միջազգային կազմակերպություն դեռ չի հանդիպել. ընտանիքից կամ մտերիմներից ոչ ոք ծանրոց չի ուղարկել. առողջական վիճակը լավ է. Արայիկ Հարությունյանի փաստաբան Ալով Սաֆարալիև
Արայիկ Հարությունյանի առողջական վիճակը լավ է։ Նա գոհ է պահման պայմաններից։ Բողոքներ չկան։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Արայիկ Հարությունյանի ադրբեջանցի փաստաբան Ալով Սաֆարալիևը։

«Նա գիրք է խնդրել, տվել են։ Կապ է հաստատել նաև ընտանիքի հետ: Ձեռնարկում եմ բոլոր անհրաժեշտ միջոցները նրան պաշտպանելու համար։ Նրա հետ ոչ մի միջազգային կազմակերպություն դեռ չի հանդիպել։ Նրա ընտանիքից կամ մտերիմներից ոչ ոք ծանրոց չի ուղարկել: Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ այլերկրյա փաստաբաններին չի թույլատրվում փաստաբանական գործունեություն ծավալել Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Ես Արայիկի միակ փաստաբանն եմ։ Լրացուցիչ տեղեկություններ այս պահին չեմ կարող տրամադրել, քանի որ հետաքննության ընթացքում մնացած հարցերը համարվում են գաղտնի։ Ցանկացած տեղեկություն, որը ես տրամադրում եմ, կարող է ուղղված լինել իմ պաշտպանյալի դեմ: Նախաքննությունն ավարտելուց և գործը դատարան ուղարկելուց հետո Արայիկ Հարությունյանի թույլտվությամբ հանդես կգամ հրապարակային հայտարարությամբ»։