Հունգարիայի ընտրություններում հաղթած «Տիսա» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը «Népszava» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկրի իշխանությունները «ստիպված կլինեն նստել բանակցությունների սեղանի շուրջ» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Ո՛չ
Ռուսաստանի, ո՛չ էլ Հունգարիայի աշխարհագրական դիրքը չի փոխվի։ Մեր էներգետիկ
կախվածությունը նույնպես կպահպանվի որոշ ժամանակ»,- ասել է քաղաքական գործիչը։
Նա
հավելել է, որ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել երկրի էներգամատակարարումը։ Մադյարը
պարզաբանել է, որ Բուդապեշտը անհրաժեշտության դեպքում կբանակցի Մոսկվայի հետ, բայց
չի լինի նրա ընկերը։ Այն նաև չի ներկայացնի Կիևի շահերը։
«Ոչ ոք
չի ցանկանում Հունգարիայում ուկրաինամետ կառավարություն։ Բոլորը ցանկանում են
հունգարամետ կառավարություն»,- նշել է կուսակցության առաջնորդը։