ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 23 հարց

ՀՀ Ազգային ժողովից հայտնում են, որ ապրիլի 13-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու ապրիլի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:


Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: 


Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 23 հարց: