Թրամփը կոշտ հայտարարություն է արել Հորմուզի նեղուցի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել կոշտ նախազգուշացմամբ այն նավերի հասցեին, որոնք կարող են փորձել խախտել Վաշինգտոնի կողմից սահմանված Հորմուզի նեղուցի ծովային շրջափակումը։


«Եթե այդ նավերից որևէ մեկը մոտենա մեր շրջափակմանը, դրանք անմիջապես կոչնչացվեն՝ օգտագործելով նույն համակարգը, որը մենք կիրառում ենք ծովում նավակներով տեղաշարժվող թմրավաճառների դեմ», — հայտարարել է նա։


Թրամփն ընդգծել է, որ խոսքը արագ և վճռական արձագանքման միջոցների մասին է, որոնք ուղղված են ծովում անվտանգության ռեժիմի խախտման ցանկացած փորձի կանխմանը։


Նշենք, որ այսօր՝ ապրիլի 13-ին, Երևանի ժամանակով ժամը 18:00-ին, ուժի մեջ է մտել Հորմուզի նեղուցում Իրանի դեմ ԱՄՆ շրջափակումը։