Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Եվրոպան կարող է կառուցողական դեր խաղալ Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման գործում՝ դրդելով ԱՄՆ-ին բանակցություններ վարել միջազգային նորմերի շրջանակներում։
Այս մասին նա ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Փեզեշքիանի խոսքով՝ Իրանը պատրաստ է շարունակել երկխոսությունը բացառապես միջազգային նորմերի հիման վրա՝ իր ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար։ Նա ընդգծել է, որ վերջնական համաձայնության հասնելը դժվարանում է ամերիկյան վարչակազմի կողմից ներկայացվող չափազանց մեծ պահանջների և քաղաքական կամքի բացակայության պատճառով, չնայած փորձագիտական մակարդակում գրանցված առաջընթացին։
Ինչպես նշել է Փեզեշքիանը, Միացյալ Նահանգների կողմից Իրանի նկատմամբ գործադրվող սպառնալիքներն ու ճնշումներն անարդյունավետ են և միայն սրում են իրավիճակը։