Կրեմլն արձագանքել է համագործակցության պատրաստակամության մասին Մադյարի խոսքերին

Ռուսաստանը երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում կառաջնորդվի Հունգարիայի նոր կառավարության կոնկրետ քայլերով։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


Այսպես նա մեկնաբանել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցության ղեկավար Պետեր Մադյարի խոսքերը՝ պրագմատիկ հարաբերություններ կառուցելու պատրաստակամության մասին, հաղորդում է ՌԲԿ-ն (РБК)։


«Անշուշտ, ընտրություններում հաղթելուց հետո պարոն Մադյարը բազմաթիվ հայտարարություններ է անում... Եկեք սպասենք, մինչև Հունգարիայում ձևավորվի նոր կառավարություն... Նա ասում է, որ կա պրագմատիկ երկխոսության փոխադարձ պատրաստակամություն, սակայն պետք է կողմնորոշվել ըստ կոնկրետ քայլերի», — ասել է Պեսկովը։