Այսինքն, եթե նորածնի մայրը հանցանք է անում, ի՞նչ, անմե՞ղ է դառնում։ Բա ուրի՞շ. Իոաննիսյան

ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


Մի րոպե։ Այսինքն, եթե նորածնի մայրը հանցանք է անում, ի՞նչ, անմե՞ղ է դառնում։ Բա ուրի՞շ։


Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակված ձայնագրությունից և Գոհար Ղամուշյանի որոշ հրապարակային ելույթներից բավականին որոշակի է դառնում Քրեական օրռնսգրքի 221-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարված լինելը։ Հետևապես, քրեական հետապնդման հիմքերը կասկածի տակ դնելու առիթ չկա։


Ուրիշ հարց, որ խաբանման միջոց ընտրելիս, բնականաբար, պետք է հաշվի առնել նորածին երեխայի առկայությունը։ Եվ եթե խաբանման միջոցը կալանք ընտրվեր, ես ինքս ցույցի դուրս կգայի։


Բայց կալանք չընտրվեց, հետևապես, հիմք ընդունելով առկա հրապարակային տեղեկությունները, հանգիստ խղճով կարելի է պնդել, որ այս դեպքում իրավապահ մարմինները գործել են ճիշտ, օրինաչափ ու համաչափ։