Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է պետական լրատվամիջոցների
գործունեությունը կասեցնելու և ոլորտը լայնածավալ բարեփոխելու իր մտադրության մասին,
հայտնում է Telex-ը։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս զարգացումների ֆոնին Եվրոպական հանձնաժողովը արդեն կապ է հաստատել Մադյարի հետ՝ կոչ անելով իրականացնել բարեփոխումներ և բարելավել հարաբերությունները Ուկրաինայի հետ։ Նշվում է, որ նման քայլերը կարող են հանգեցնել Եվրամիության կողմից զգալի ֆինանսական միջոցների ազատմանը։