Վենս, Քուշներ և Ղալիբաֆ. ովքե՞ր կորոշեն Մերձավոր Արևելքի ճակատագիրը հաջորդ շաբաթ

ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Իսլամաբադում։ Այս մասին հայտնում է պակիստանյան Geo TV հեռուստաալիքը։


«Իսլամաբադը, հավանաբար, կհյուրընկալի իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը հաջորդ շաբաթվա վերջին», – հայտնել են հեռուստաալիքի աղբյուրները։


Նրանք նշել են, որ Պակիստանի իշխանությունները հանձնարարականներ են տվել համապատասխան գերատեսչություններին Իսլամաբադում կայանալիք բարձր մակարդակով հանդիպման համար լոգիստիկա և անվտանգություն ապահովելու համար։


Ըստ աղբյուրների` ԱՄՆ պատվիրակության կազմում կլինեն փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները, իսկ իրանական պատվիրակության կազմում` խորհրդարանի խոսնակ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը և արտգործնախարար Աբբաս Արաղչին։