ԱՄՆ-ն կապահովի Հորմուզի անվտանգությունը. Թրամփի նոր պայմանավորվածությունը Սի Ծինփինի հետ

ԱՄՆ-ը հավերժ կապահովի ազատ անցումը Հորմուզի նեղուցով, և Չինաստանն ուրախ է դրա համար. այս մասին TruthSocial սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:


«Ես դա անում եմ նրանց, ինչպես նաև աշխարհի համար։ Նման իրավիճակ այլևս երբեք չի կրկնվի։ Նրանք համաձայնել են զենք չմատակարարել Իրանին։ Նախագահ Սի [Ծինփինը] ինձ շատ պինդ կգրկի, երբ ես մի քանի շաբաթից այցելեմ նրան։ Մենք աշխատում ենք միասին հմտորեն և շատ լավ», — հայտարարել է Թրամփը։


Նրա խոսքով՝ դա «ավելի լավ է, քան կռվելը»։ «ԲԱՅՑ ՀԻՇԵՔ, որ մենք շատ լավ գիտենք կռվել, եթե ստիպված լինենք՝ շատ ավելի լավ, քան որևէ մեկը», — ընդգծել է նա։