«Սամոզվանեցի» ակնարկը պատերազմի մասին

ՌԴ նախագահ Պուտինի գորովալից վերաբերմունքին արժանացած Սամվել Կարապետյանը, չլինի՞՝ տեղյակ է Հայաստանի դեմ պլանավորվող նոր պատերազմի մասին ու ակամա բերանից փստացրել է։ Գուցե չի փստացրել, լավ էլ բաց, ուղիղ տեքստով անոնսում է սպասվելիք, պլանավորված պատերազմի մասին՝ կանխատեսելով Նիկոլ Փաշինյանի, այն է՝ ՀՀ-ի պարտությունը։


 Այդ պարտությունը, դատելով ռուսաստանցի միլիարդատիրոջ զգուշացումից, չի արձանագրվի, եթե ՀՀ վարչապետ դառնա ինքը։  Հիմա ո՞վ է պատերազմով սպառնում ՀՀ քաղաքացիներին, Նիկոլ Փաշինյա՞նը, որը զգուշացնում է խաղաղության փաստաթղթի վերաբանակցման, այն է՝ ձեռք բերված պայմանավորվածությունը «քենսլ» անելու վտանգների մասին, թե՞ Ռուսաստանից ՀՀ գործուղված միլիարդատերը, որը պարզ ասում է՝ եթե ինձ՝ թիվ մեկ ռուսամետ ընդդիմադիրիս չընտրեք, վարչապետ շարունակի լինել Փաշինյանը, սեպտեմբերին կամ պայմանական որեւէ ամսի սանձազերծվելիք պատերազմում պարտվելու ենք։


Հարց է ծագում՝ չլինի՞  ծագումով հայ, Սամվել Կալուժսկիի բերանով «գավարիտ ու պակազիվայետ» Պուտին։ Ի դեպ, 44-օրյա պատերազմից մի քանի օր անց՝ հոկտեմբերի 6-ին, երբ մարտական գործողությունները թեժ փուլում էին եւ պատերազմի ելքը տեսանելի չէր, Սամվել Կարապետյանը հայտարարություն տարածեց, որից տպավորություն էր, որ նրա դարդը ոչ այնքան Ղարաբաղն ու հրադադարն են, որքան՝ հրադադարի  հաստատումը ՌԴ-ին ձեռնտու տարբերակով ու պայմաններով։ 


«Միայն Ռուսաստանն իրավունք ունի միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրությանը»,-մասնավորապես նշել էր «ցանցռն»  ու հավելել «Այսօրվա դրությամբ Ռուսաստանը նախկինի պես տարածաշրջանում խաղաղության միակ երաշխավորն է։ Ես համոզված եմ, որ ներկա իրավիճակում հենց նախագահ Պուտինն է ունակ շատ բան անել ղարաբաղյան հակամարտության հարցում, որը կարող է վճռորոշ դառնալ Լեռնային Ղարաբաղի ապագայի համար։ Կարելի է որքան ասես պատրանքներ ունենալ այն մասին, որ որևէ այլ ուժերի միջամտությունը կարող է օգնել Ղարաբաղի հակամարտության լուծմանը, սակայն ակնհայտ է, որ միայն ռուսական խաղաղապահ ջանքերն են ի վիճակի դադարեցնել պատերազմը»։ Եղավ այնպես, ինչպես Պուտինն էր պլանավորել ու Կարեն Կալուգացին հուշել։ Սավպադենի՞ե։  



Հեղինե Մանուկյան