ԱՄՆ-ը դուրս է բերել ուժերը Սիրիայի բոլոր ռազմակայաններից

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերն ավարտել են իրենց զորքերի դուրսբերումը Սիրիայից։ Այս մասին հայտնել են Սիրիայի արտաքին գործերի նախարարությունից։


Գերատեսչությունում հայտարարել են, որ Սիրիայի կառավարության կարծիքով՝ Վաշինգտոնի որոշումը՝ ավարտել իր ռազմական առաքելությունը երկրում, «արտացոլում է ընդհանուր գնահատականն առ այն, որ պայմանները, որոնք ի սկզբանե պահանջել էին» ամերիկյան ռազմական ներկայություն սիրիական պետությունում՝ «այն է՝ հակազդեցությունը ԻԼԻՊ-ի տարածաշրջանային վերելքին, արմատապես փոխվել են»։


Ինչպես նշել են արտաքին քաղաքական գերատեսչությունում, այսօր Սիրիան գտնվում է մի իրավիճակում, որը թույլ է տալիս նրան ստանձնել ահաբեկչության դեմ պայքարի ջանքերը երկրի ներսից՝ միջազգային հանրության հետ համագործակցությամբ։