Իսրայելն ու Լիբանանը պայմանավորվել են հրադադարի շուրջ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նրա խոսքով՝ ինքը հաջող բանակցություններ է վարել երկու երկրների առաջնորդներ Բենիամին Նեթանյահուի և Ջոզեֆ Աունի հետ:
ԱՄՆ նախագահը սոցիալական ցանցերում հայտնել է, որ հրադադարը պաշտոնապես կսկսվի ապրիլի 16-ին՝ ԱՄՆ արևելյան ափի ժամանակով ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով` ապրիլի 17-ին՝ ժամը 02:00-ին) և կտևի 10 օր:
Թրամփը հանձնարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և Շտաբների պետերի միացյալ կոմիտեին աշխատել Իսրայելի և Լիբանանի հետ՝ տևական խաղաղության հասնելու համար:
Հաջողվելու դեպքում, ըստ Թրամփի, դա կդառնա 10-րդ պատերազմը, որը նա կարողացել է կանգնեցնել։
«Ինձ համար պատիվ էր 9 պատերազմ դադարեցնել ամբողջ աշխարհում, և դա կլինի իմ 10-րդը, այնպես որ, եկեք դա անենք»,- գրում է Սպիտակ տան ղեկավարը։