Սամվել Կարապետյանը կրկին պարտվեց Civic.am-ին

Սամվել Կարապետյանը հերթական անգամ պարտվեց Civic.am-ին։ Երեկ՝ ապրիլի 17-ին, դատարանն ամբողջությամբ մերժեց Սամվել Կարապետյանի կողմից Civic.am-ի դեմ ներկայացված արդեն 2-րդ հայցադիմումը։


Սամվել Կարապետյանը պահանջ էր ներկայացրել հերքել «Սամվել Կարապետյանն ակտիվորեն կկաշառի մարդկանց, ՀՅԴ-ն ու կից ուժերը կարող է ահաբեկչության փորձ անեն» վերտառությամբ հոդվածում տեղ գտած արտահայտության կապակցությամբ, ինչպես նաև վճարել 6 մլն դրամի փոխհատուցում։


Հիշեցնենք, որ նախորդ հայցով ևս ռուսաստանցի օլիգարխը գումարային մեծ պահանջ էր ներկայացրել մեր լրատվականի դեմ։ Այդ դեպքով նա պահանջում էր հերքում՝ 9 մլն դրամի գումարային փոխհատուցմամբ։


Նկատենք, որ աննախադեպ չափի այս պահանջները ուղղվում էին ոչ միայն մեր լրատվականի դեմ, այլև պաշտոնյաների։ Այսպիսով փորձ է արվում մարդկանց լռեցնելու, որպեսզի, խուսափելու համար հնարավոր քաշքշուկներից ու դրամական պահանջներից, մարդիկ ձեռնպահ մնային իրենց կարծիքն արտահայտելուց ու գնահատողական դատողություններ անելուց։


Ինչևէ, եթե հայցվոր կողմը որոշումը չբողոքարկի Վերաքննիչ դատարան, ապա այն մեկ ամսից կմտնի օրինական ուժի մեջ։

 

Վոլոդյա Հակոբյան