«Մեզ հիմարի տեղ են դնում». Վահագն Ալեքսանյանը բացահայտել է «Կալուգացի Սամոյի» թիմակցի սուտը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութով անդրադարձել է ընտրակաշառքի գործով ձերբակալված Գոհար Ղումաշյանի («Կալուգացի Սամոյի» թիմակից) պարզաբանումներին։ Պատգամավորը փաստերով ցույց է տվել, թե ինչպես են ընդդիմադիրները փորձում կոծկել ընտրակաշառքի փաստը՝ օգտագործելով վետերանների անունները։



Ըստ Ալեքսանյանի՝ ձերբակալված Ղումաշյանը հայտարարել է, թե ձայնագրության մեջ լսվող նվերի մասին խոսակցությունն ուղղված է եղել 102-ամյա վետերան Ռոզալիա Աբգարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Սակայն պատգամավորը մատնանշում է աբսուրդի հասնող ժամանակագրական անհամապատասխանություն. խոսակցությունը տեղի է ունեցել ապրիլի կեսերին, մինչդեռ վետերանի ծննդյան օրը հունիսի 17-ին է։


«Հասկանում եք՝ ընտրությունները կլինեն հունիսի 7-ին, և դրանից հետո դեռ 10 օր կմնա մինչև տիկին լեգենդար Ռոզալիա Աբգարյանի ծննդյան օրը։ Բայց չգիտես ինչու «Կալուգացու» թիմակիցները որոշել էին նվերը տալ ապրիլին՝ ընտրություններից ու բուն ծննդյան օրվանից ամիսներ առաջ»,- նշել է Ալեքսանյանը։



Պատգամավորը որպես հակափաստարկ հիշեցրել է նաև նախորդ տարվա փորձը, երբ նույնիսկ Գագիկ Ծառուկյանն էր վետերանին շնորհավորել հենց հունիսի 17-ին և ոչ թե ապրիլին։


«Մեզ փորձում են ապուշի տեղ դնել, ու այս խելքով էլ սրանք ուզում են ինչ-որ բան բացատրել։ Ի՞նչ ասեմ»,- եզրափակել է Վահագն Ալեքսանյանը։