Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ: Դատարանը մերժել է  Ղուկասյանի խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը։ Այս մասին 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:


 

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում հոկտեմբերի 20-ին Գյումրու քաղաքապետարանում իրականացվել էին քննչական գործողություններ: