Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երևանում թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսներից մեկի ուղևորը դանակահարել է վարորդին:Նախնական տվյալներով՝ ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում և դանակով հարված է հասցրել վարորդին
Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածների հատկանիշներով: