Քաղաքացիակենտրոն լրատվություն
Civic.am-ի տեղեկություններով՝ ՀԾԿՀ-ում ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի
նախաձեռնությամբ կարևոր գործընթաց է սկսվում․ Օրակարգում ընդգրկված են սպառողների համար նշանակալի փոփոխություններ։
Մասնավորապես, ՀԷՑ-ը
առաջարկում է մինչև 40 տոկոսով նվազեցնել նոր
բաժանորդ դառնալու վճարը, ինչպես նաև մինչև 50 տոկոսով կրճատել էլեկտրամատակարարման հզորության ավելացման գործակիցը։
Այս նախաձեռնությունը
միտված է ծառայությունները դարձնելու առավել հասանելի լայն շրջանակի քաղաքացիների համար։
Միաժամանակ, այն զգալի աջակցություն կարող է լինել նոր բնակարան կառուցողների համար՝
էականորեն նվազեցնելով միացման հետ կապված ծախսերը և թեթևացնելով ֆինանսական բեռը։