Թիմ Քուկը հեռանում է Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնից. հայտնի է՝ ով կփոխարինի նրան

Apple-ը հայտարարել է ղեկավարության փոփոխության մասին։

 

Ընկերության սարքավորումների ճարտարագիտության ավագ փոխնախագահ Ջոն Թերնուսը սեպտեմբերի 1-ից կստանձնի գործադիր տնօրենի պաշտոնը։

 

Ներկայիս գործադիր տնօրեն Թիմ Քուքը, ով ղեկավարում է ընկերությունը 2011 թվականից, կանցնի գործադիր նախագահի պաշտոնին։

 

Ընկերության մամուլի հաղորդագրության համաձայն՝ որոշումը կայացվել է տնօրենների խորհրդի կողմից ապրիլի 17-ին։