Սամվել Կարապետյանի սկանդալային որդի Սարգիս Կարապետյանը, ինչպես երևում է, իր մասնակցությամբ վերջին փոդքաստում խայտառակվելուց հետո (սեքսի նախարարություն բացելու թեմայով), ըստ մեզ հասած լուրերի, պատժվել է հայրիկի կողմից ու հարկադիր «խոսադուլի» ենթարկվել։ Ասել կուզի՝ հրահանգ է ստացել «թարգել» «փոդքաստը», քանի որ հենց խոսում է, արդյունքում հայտնի երկարականջ կենդանու կարգավիճակում է հայտնվում։
Սարգիս Սամվելիչը, սակայն, արտահայտվելու
իր իրավունքը որոշել է վերականգնել, բայց ոչ
թե «փոդքաստի» ժանր վերադառնալով, այլ «ինքնաշեն» «ռիլ»-եր նկարահանելով ու, փաստորեն, խայտառակվելու ա՛յս ժանրն ընտրելով։
Եվ ուրեմն, Սամվել Կալուգացու
«խաթա բալան» օրերս մի «ռիլ» է նկարահանել, որտեղ մեջբերել է ԱԺ փոխխոնակ Ռուբեն Ռուբինյանի՝
«Ֆակտոր»-ին տված հարցազրույցից դրվագներ ու այնպես է դզել-փչել, կտրել-կցմցել, որ
դիտողի մոտ տպավորություն է ստեղծվում, թե Ռուբինյանը երեք անգամ հերքում է, որ ինքը
կապ ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ նրա թիմակիցն է։ «Ոնց որ մենակ ես եմ քո թաքնված մեսիջները ջոգո՞ւմ,
երեք աՄգամ (մ-ով-խմբ․) քո քաղաքական պապայից հրաժարվեցիր։ Չես դիմանում, հա՞, հասկանում
եմ»,-իր արևին հեգնում է մտքի գիգանտ Սարգիս Սամվելիչն ու չարությունից տրաքող աչքերից
«կայծեր» բաց թողնելով շարունակում․ «Այ Ռեգբեր Ռուշտու (թուրք ֆուտբոլիստ-խմբ․), դու թլիկ չես, դու թույլիկ
ես, մի քիչ էլ՝ թուրքիկ ես, ու ընտրություններից հետո կպարզենք՝ արդյոք էլ մի քիչ դավաճանի՞կ
ես»։
Տեղ հասանք, ինչպես ասվում է
հայտնի ասացվածքում՝ «մուկն էլ սկսեց երկաթ ուտել»։
Կրտսեր Կարապետյանին պետք է բարեկամաբար խորհուրդ տալ նմանատիպ
«ռիլեր» նկարահանելուց առաջ օգտագործել «Կորվալոլ» և առհասարակ դադարեցնել «Ազվերին»-ի
ընդունումը, այն վնասում է ատամներին և ուղեղի աշխատանքին։ Մինչ «ուժեղ Սաքոն» կհանդարտվի՝ նկատենք՝ նրա այս
հոլովակը խտացվածքն է իր հոր՝ «ապագա վարչապետի» քարոզչության ողորմելիության ու թշվառության։ Այդ քարոզչությունն էլ է հիմնված
ապատեղեկատվության, մանիպուլյացիաների, խեղաթյուրումների միջոցով քարոզչական դրական էֆեկտ ստեղծելու վրա,
որը մեդիագրագետ մարդու մոտ ուղղակի ծիծաղ է հարուցում։
Նկատենք, որ Ռուբեն Ռուբինյանը իր հիշյալ հարցազրույցում սարկազմի
ոճում անդրադառնում է հենց իրենց՝ «ուժեղներին», ինչպես նաև ռուսա-բելառուսամետ ընդդիմության
մյուս ներկայացուցիչներին՝ Քոչարյանին ու Ծառուկյանին, հեգնելով՝ եթե Սամվել Կարապետյանի
ներկայացրած ընտրական ցուցակի երկրորդ համարը՝ Քոչարյանի ցուցակով 2021-ին պատգամավոր
դարձած Արամ Վարդևանյանը կամ, ասենք, Գագիկ Ծառուկյանի ընտրացուցակի երկրորդ համար,
նույն Քոչարյանի ցուցակով նույն 2021-ին մանդատ ստացած Անդրանիկ Թևանյանը «կապ չունեն» Ռոբերտ Քոչարյանի հետ, ապա ինքն էլ
կապ չունի Փաշինյանի հետ։ Սաքոս էլ, փաստորեն, բռնել ու այդ դրվագները իր ճաշակով մոնտաժելու արդյունքում ստացել է մի ցնցող,
ուժեղ «կլիպ», «քցել» է ինտերնետ՝ իր խելքին ընկած լսարանի առաջ ինքզինքը Ռեմբո երևակայելով։ Ծանծաղամտության մաստեր կլասս։
Հ. Մ.