Խուդաթյանը, Ավինյանն ու Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները հետևել են Իսակովի պողոտայի շինարարությանը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչները հետևել են Երևանի Իսակովի պողոտայում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքին:



Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ՝ 11.4կմ ընդհանուր երկարությամբ։



Միջին նորոգման շրջանակում հեռացվել է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը, տեղադրվում է նոր ծածկ։ Գործընթացը նախատեսվում է ավարտել առաջիկա շաբաթվա ընթացքում։