Քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ
զրուցել ենք «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների կողմից ընտրակաշառքի
բաժանման, նրանց հայտարարությունների ու առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին։
Հիշեցնենք, որ ընտրակաշառք բաժանելու համար մեղադրվում է նաև մի կին, որն ունի նորածին
երեխա, և ընդդիմադիրները շահարկում են այդ հանգամանքը։
«Մարդիկ, որոնք շահարկում են փոքր
երեխայի հանգամանքը, իրենք նախ պետք է այդ փոքր երեխայի մասին մտածեն։ Ու էն մարդը,
որը ներգրավվել է այդ գործընթացի մեջ, տվյալ դեպքում՝ մայրը, նախևառաջ ինքը պետք է
մտածեր իր երեխայի մասին ու մտածեր հետևյալ կերպ. եթե բացահայտվի այս ամբողջը, ինչ
է տեղի ունենալու իր երեխայի հետ»,- ասաց քաղաքագետը։
Ինչ վերաբերում է իրավապահների
կողմից գաղտնալսված ձայնագրություններից մեկում ընտրողներին շուն-շանգյալ անվանելուն, և հարցին, թե արդյոք այս
ուժը չի՞ շարունակում նախկինների արատավոր ավանդույթը, քաղաքագետն ասաց․ «Հենց նախկինների ավանդույթների
կրողն են, քանի որ էդ 20 տարիների ընթացքում, երբ իշխանության էին Ռոբերտ Քոչարյանը,
Սերժ Սարգսյանը, Սամվել Կարապետյանը, իր եղբայր Կարեն Կարապետյանը, որոնք նույն թիմի
անդամներն էին, իրենք ժողովրդին հենց այդպես՝ որպես շուն-շանգյալի են վերաբերվել. ժողովրդին
հասցրել էին այնպիսի ծայրահեղ սոցիալական և բարոյական վիճակի, որ ժողովուրդը ստիպված
5000 կամ 10 000 դրամ էր վերցնում և գնում նրանց ընտրում»։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան