Պեսկով․ Պուտինի մասնակցությունը G20-ի գագաթնաժողովին դեռ չի որոշվել

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի մասնակցության վերաբերյալ որոշում G20-ի գագաթնաժողովին դեռ չի կայացվել։

 

Ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հղում անելով ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինին, հայտնում է, որ Մոսկվան ստացել է «ամենաբարձր մակարդակով մասնակցության հրավեր», սակայն հարցը կքննարկվի միջոցառմանը մոտ ժամանակահատվածում։

 

Մայամիում կայանալիք «Քսանի խմբի» գագաթնաժողովին Պուտինի հնարավոր մասնակցության թեմային անդրադարձել է նաև Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։

 

Նա X սոցիալական ցանցում նշել է, որ Մոսկվան մշտապես եղել է միավորման անդամ և շարունակում է մնալ G20-ի մաս։