Հալածանքներն ու ճնշումները չբուժվող վերք դարձան հայերի բազմաթիվ սերունդների համար. Պուտինի ուղերձը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների մասնակիցներին՝ նշելով, որ այդ ողբերգությունը միավորել է ժողովրդին և ընդգծել նրա իմաստությունն ու քաջությունը։

 

«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև։ Այդ տարիների հալածանքներն ու ճնշումները ծանր վերք դարձան հայ ժողովրդի համար, սակայն նրանք ցուցաբերեցին անսասան նվիրվածություն ավանդույթներին, իմաստությանը և քաջությանը», — ասված է Կրեմլի կայքում հրապարակված ուղերձում։

 

Պուտինի խոսքով՝ անպաշտպան մարդկանց նկատմամբ իրականացված բռնությունները ցնցել են քաղաքակիրթ աշխարհը և ցույց են տվել կրոնական ատելության, ազգայնականության և քսենոֆոբիայի վտանգավոր հետևանքները։

 

Նա նշել է, որ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում մնացել է անփոփոխ՝ հիշեցնելով 1915 թվականի միջազգային հռչակագիրը և 1995 թվականի Պետդումայի հայտարարությունը, որոնք դատապարտում էին հայ ժողովրդի նկատմամբ իրականացված բռնությունները։

 

Պուտինը ընդգծել է, որ էթնիկ պատկանելության հիմքով զանգվածային բռնությունները չեն կարող արդարացվել, և միջազգային հանրությունը պետք է համատեղ ջանքերով կանխի նման ողբերգությունների կրկնությունը։

 

Նա նաև բարեկեցություն և բարգավաճում է մաղթել հայ ժողովրդին։